Լոռու մարզում բանակի քեֆի ժամանակ ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր.Shamshyan.com

11:16 • 02.02.16

Երեկ՝ փետրվարի 1-ին, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Լոռու մարզում.տեղեկացնում է Shamshyan.com կայքը։

 


Ժամը 20:30-ի սահմաններում Դսեղ գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ ոտքի ձախ սրունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբուլատոր կենտրոն է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Լոռու մարզում բանակի քեֆի ժամանակ ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր.Shamshyan.com