Սանկտ Պետերբուրգում կինը 3 ամսական երեխայի հետ նետվել է 7-րդ հարկից. երեխան ողջ է մնացել

13:06 • 02.02.16

Սանկտ Պետերբուրգի բնակչուհին երեխայի հետ նետվել է 7-րդ հարկի իր տան պատուհանից։

 

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, 35-ամյա բնակչուհուն ու նրա 3 ամսական դստերը հայտնաբերել են պատահական անցորդները՝ փողոցում ընկած։

 

Կինը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը, իսկ երեխան փրկվել է։ Նրան տեղափոխել են մանկական հիվանդանոց։

 

Տեղի ունեցածի պատճառը կարող էր լինել մահացած կնոջ հետծննդաբերական դեպրեսիան. ենթադրում է ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի վարչությունը։

Սանկտ Պետերբուրգում կինը 3 ամսական երեխայի հետ նետվել է 7-րդ հարկից. երեխան ողջ է մնացել