Ռուսաստանում հարբած վարորդին 61 տարով զրկել են վարորդական իրավունքից
ՌԴ Օմսկ քաղաքի դատարանը տեղի վարորդներից մեկին 61 տարով զրկել է վարորդական իրավունքից:
Ինչպես հայտնում է autonews.ru-ն` վարորդական իրավունքից զրկված տղամարդը նորից մեքենա վարել կկարողանա 2076 թվականին` 99 տարեկան հասակում:
Նման խիստ պատժի ռուսաստանցին արժանացել է հարբած վիճակում վարելու համար: Նախկինում նա արդեն 16 անգամ հայտնվել էր ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում: 2006-ից ի վեր նրան 6 անգամ արդեն զրկել են վարորդական իրավունքից:
Ներկա պահին քննարկվում է քրգործ հարուցելու հարցը: Նշենք, որ Ռուսաստանում հուլիսի 1-ից քրեական պատասխանատվություն է սահմանվում հարբած վիճակում մեքենա վարելու համար:










