Ավստրալիայի կին պատգամավորները կկարողանան նիստերի ժամանակ կրծքով կերակրել իրենց երեխաներին
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամներին թույլ կտրվի նիստերի ժամանակ կրծքով կամ շշով կերակրել իրենց երեխաներին, ինչի մասին հայտնում է The Guardian-ը:
Ներկայացուցիչների պալատի նախագահ Քրիստոֆեր Փայնն այս կապակցությամբ նշել է, որ նոր որոշումը հնարավորություն կտա կին օրենսդիրներին համատեղել իրենց մայրական ու քաղաքական պարտականությունները:
Բացի այդ, փոքր երեխա ունեցող հայրերին ևս կթույլատրվի անհրաժեշտության դեպքում իրենց փոքրիկներին բերել նիստերին։
Պարբերականը մանրամասնում է, որ տվյալ առաջարկը ողջունել է նաև ընդդիմությունը։










