Նավթի համաշխարհային գները նվազում են

11:07 • 02.02.16

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է gazeta.ru-ն:

 

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի թեթև նավթի մարտյան ֆյուչերսներն ընկել են 2,34 տոկոսով՝ հասնելով բարելի համար 30,88 դոլարի։

 

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսներն ընկել են 2,04 տոկոսով՝ հասնելով բարելի համար 33,54 դոլարի։

 

Նավթի համաշխարհային գները նվազում են