Չինաստանի կայարաններում գնացքների հետաձգման պատճառով առաջացած կուտակումները՝ ֆոտոշարքով
Ձյան տեղումները կաթվածահար են արել Չինաստանի հարավում հանրային տրանսպորտի աշխատանքը, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են կայարաններում, գրում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Գուանչժոու քաղաքի կայարանում հավաքված բազմության թիվը հասել է մոտ 100 000-ի:
Կենտրոնական Չինաստանում գրանցվել է վերջին տարիների ընթացքում ամենացուրտ եղանակը:
Ձյան տեղումները համընկել են չինական Նոր տարվա հետ, երբ հարյուր միլիոնավոր մարդիկ տուն են մեկնում՝ իրենց ընտանիքների հետ տոնը նշելու համար:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 5.200 աշխատակից է ուղղել կարգը պահպանելու համար:














