ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը 2016 թվականին տնտեսության վերականգնում է կանխատեսել

13:26 • 02.02.16

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ 2016 թվականին ռուսական տնտեսությունը կարող է վերականգնվել անկումից հետո, գրում է meduza.io-ն։

 

«Արդեն այս տարի հնարավոր է անցում տնտեսության մեջ դեռ չափավոր վերականգնողական աճի։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Ուլյուկաևը՝ ելույթ ունենալով նախարարության խորհրդում:

 

Սոցիալ-տնտեսական զարգացման հստակեցված կանխատեսումը նախատեսվում է պատրաստել ապրիլին, հավելել է տնտեսական զարգացման նախարարը:

 

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը 2016 թվականին տնտեսության վերականգնում է կանխատեսել