ԵՄ-ն պատրաստ է թույլ տալ Բրիտանիային հետաձգել օտարերկրացի աշխատողների հասանելիությունը սոցհամակարգին. Տուսկ

17:18 • 02.02.16

Եվրամիությունը պատրաստ է թույլ տալ Մեծ Բրիտանիային չորս տարի ժամկետով արգելափակել Միացյալ Թագավորություն ժամանած աշխատանքային ներգաղթյալների համար սոցիալական նպաստների հասանելիությունը։

 

Այդ մասին ասված է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ ԵՄ-ի բարեփոխումների հարցով առաջարկների նախագծում, որը հրապարակվել է Եվրամիությանն անդամակցության հարցով բրիտանական հանրաքվեին ընդառաջ։ 

 

Նախագծում նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է «հետաձգել օտարերկրյա աշխատողների միացումն ազգային սոցիալական համակարգին մինչև չորս տարի ժամկետով», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

 

Փաստաթուղթը դեռ պետք է ստանա փետրվարի 18-19-ին անցկացվելիք ԵՄ գագաթաժողովի միաձայն հավանությունը:


 

ԵՄ-ն պատրաստ է թույլ տալ Բրիտանիային հետաձգել օտարերկրացի աշխատողների հասանելիությունը սոցհամակարգին. Տուսկ