Ստամբուլում այրվում է բիզնես կենտրոնի շենքը

14:10 • 02.02.16

 Ստամբուլում այրվում է բիզնես կենտրոնի շենքը։


Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, այն գտնվում է ռուսական հյուպատոսությունից ոչ հեռու։

 

Համաձայն նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացումը։

 

Այրվող շենքից մարդիկ տարհանվել են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։

 

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Ստամբուլում այրվում է բիզնես կենտրոնի շենքը