Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 5 ծայրահեղականի, որոնք ահաբեկչություն էին պատրաստում Լիոնում
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է հինգ ծայրահեղականի, որոնք ահաբեկչություն էին պատրաստում երկրի կենտրոնական հատվածում գտնվող Լիոն քաղաքի թաղամասերից մեկում, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ ձերբակալվածները փորձել են զենք ձեռք բերել՝ Լիոնի թաղամասերից մեկում ակումբի վրա հարձակում գործելու համար։
Նրանք նաև պատրաստվում էին մեկնել Սիրիա՝ ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումների շարք էր տեղի ունեցել: Սրճարանի վրա հարձակումների, «Բատակլան» թատրոնում պատանդներ վերցնելու և «Ստադ դե Ֆրանս»-ի մոտ պայթյունների հետևանքով շուրջ 130 մարդ է մահացել։










