ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. 53-ամյա վարորդը տեղում մահացել է
Փետրվարի 2-ին՝ ժամը 12։25-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայր գյուղական համայնքի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1963 թ. ծնված Հ.Հ.-ը տեղում զոհվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










