Իտալացի գործարարից առգրավել են նախկինում Մուսոլինիին պատկանած զբոսանավը

11:45 • 02.02.16

Իտալիայում ոստիկանությունն առգրավել է կազմակերպված հանցավոր ցանցի հետ կապեր ունենալու համար կասկածվող գործարարի զբոսանավը, որը նախկինում պատկանել է բռնապետ Բենիտո Մուսոլինիին, գրում է Лента-ն:

 

Իրավապահների խոսքով` 3 կասկածյալների և 10 ընկերությունների հանդեպ հետաքննության շրջանակում առգրավվել է զբոսանավը և այլ սեփականություն, ներառյալ` անշարժ գույք և թանկարժեք ավտոմեքենաներ, ընդհանուր՝ 28 մլն եվրո արժողությամբ:

 

Գործարարի անունն իրավապահները չեն նշում: Սակայն ունեցվածքն առգրավելու վերաբերյալ փաստաթղթում նշվում է 68-ամյա Սալվատորե Սքվիլանտեի անունը: Գործարարի փաստաբանը մեկնաբանություններից հրաժարվել է:

 

Գործարարը, մասնավորապես, մեղադրվում է գործարքներ կնքելու համար, որոնք, ենթադրաբար, կապված են Հռոմում գտնվող մաֆիոզական ցանցի հետ։

 

Մուսոլինին զբոսանավը նվեր էր ստացել իր ընկերոջից 1930-ականներին։
 

Իտալացի գործարարից առգրավել են նախկինում Մուսոլինիին պատկանած զբոսանավը