ՌԴ-ում դիահերձարանի աշխատակիցները շփոթել են դիերը, ապա հանգուցյալի հագուստները հագցրել հենց գերեզմանատանը
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Աբինսկ քաղաքի դիահերձարանի աշխատակիցները սխալմամբ հանգուցյալի ընտանիքին են հանձնել այլ բնակչուհու դի։
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այդ մասին պարզ է դարձել այն պահին, երբ հանգուցյալի դին բերել են գերեզմանոց։
Հուղարկավորությանը ներկաները չեն կարողացել ճանաչել հանգուցյալին, ինչից հետո ոստիկանություն են կանչել։ Մեկ ժամ անց գերեզման են եկել դիահերձարանի աշխատակիցները՝ բերելով անհրաժեշտ դին։ Կինն առանց հագուստի է եղել, և հաստատության աշխատակիցները հենց տեղում նրան հագցրել են այն, ինչ եղել է դագաղում եղած կնոջ հագին։
Դիահերձարանից պարզաբանել են, թե մահվանից հետո մարդու արտաքինի փոփոխությունը նորմալ երևույթ է, իսկ աշխատակիցներից մեկը տեղի ունեցածի համար մեղադրել է հանգուցյալի հարազատներին։
«Պետք էր նայել, թե ում եք վերցնում դիահերձարանից»,-ասել է նա։










