Կուբայի առաջնորդը 1995-ից ի վեր առաջին անգամ ժամանել է Ֆրանսիա
Փարիզում Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյին ընդունելիս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է աջակցել Եվրոպայի հետ այս երկրի հետագա մերձեցմանը, փոխանցում է Deutsche Welle-ն:
«Մենք ցանկանում ենք ողջունել Կուբային իր ընտրած ուղու առիթով` անկեղծության և զարգացման ուղու»,- հայտարարել է Օլանդը:
Նա նաև կոչ է արել դադարեցնել առևտրային էմբարգոն, որը Կուբայի հանդեպ սահմանել և մինչ օրս չի չեղարկել ԱՄՆ-ն:
Կաստրոյի ներկայիս այցը կարող է համարվել պատասխան այց. 2015թ. մայիսին Ֆրանսուա Օլանդն արդեն այցելել էր Կուբա: Մինչդեռ Կուբայի առաջնորդը Փարիզ է այցելել 1995-ից ի վեր առաջին անգամ։
Կաստրոյի այցն ընդգծում է այս հանրապետության փոփոխվող դերը համաշխարհային ասպարեզում` ԱՄՆ-ի հետ «սառը պատերազմի» ավարտից հետո։










