Հռոմի պապը կոչ է արել լեզուն ուժեղ կծել ու հեռու մնալ բամբասանքներից
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է կաթոլիկ հոգևորականներին ու միանձնուհիներին` կոչ անելով ոչ մի դեպքում չբամբասել, սուտ լուրեր չտարածել և ոչ ոքի չվատաբանել:
«Ամեն անգամ, երբ կպատրաստվեք բամբասել ինչ- որ մեկի մասին ու սուտ բան ասել, հնարավորինս ուժեղ կծեք ձեր լեզուն»,- The Guardian-ը մեջբերում է պոնտիֆիկոսի խոսքերը:
Կաթոլիկների հոգևոր առաջնորդի խոսքով՝ «սուտն ու բամբասանքը սատանայի դուստրերն են, որոնց հիմնավորման համար պետք չէ պարարտ հող ստեղծել»:










