Սյունիքում գիշերը ձնաբքի տակ մնացած 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերվել արգելափակումից. Shamshyan.com

16:02 • 02.02.16

Փետրվարի 2-ին վաղ առավոտից Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիսի վարչական տարածքում տեղի «ՃԱՆՇԻՆ»– աշխատակիցները Գորիսի հրշեջ-փրկարարների, ոստիկանության Գորիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ ուժեղ ձնաբքի պայմաններում կարողացել են 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ դուրս բերել ձնաբքից, ինչի շնորհիվ վարորդներն անվտանգ մեկնել են իրենց հասցեներով, տեղեկացնում է Shamshyan.com–ը:


Ըստ կայքի՝ «ՃԱՆՇԻՆ»–ի տեխնիկաները չեն հասցնում ճանապարհից հեռացնել ձնաբքի հետևանքով կուտակված ձյունը: Ճանշինականներին, ոստիկաններին և փրկարարներին օգնում են նաև քաղաքացիները, ովքեր Ճանշինին տրամադրած հատուկ տեխնիկաներով մերկասառույցից դուրս են բերում ծանրաքարշ մեքենաները:


Ճանապարհային ոստիկանությունն ու Կապի ու տրանսպորտի նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի նշված հատվածում երթևեկեն խիստ անհրաժեշտության դեպքում:


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Սյունիքում գիշերը ձնաբքի տակ մնացած 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերվել արգելափակումից. Shamshyan.com