Այովայում պարտված Դոնալդ Թրամփին համեմատել են «Միսս Կոլումբիայի» հետ

15:23 • 02.02.16

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի պարտությունն Այովա նահանգում ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուների միջև նախնական ընտրությունների ժամանակ սոցցանցերի օգտատերերը համեմատել են «Միսս Կոլումբիա» Արիադնա Գուտերեսի հետ։

 

Ինչպես տեղեկացնում է abc.net.au-ն, ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հպարտ է երկրորդ տեղով։

 

«Մենք երկրորդ տեղով եզրափակեցինք։ Ցանկանում եմ ասել, որ ես հպարտ եմ, իրո'ք հպարտ։ Ես ցանկանում եմ շնորհավորել Թեդին հաղթանակի առթիվ»,-ասել է նա։

 

Նշվում է, որ համացանցի օգտատերերն այդքան «բարի» չեն գտնվել Թրամփի նկատմամբ։ Մեկը միլիարդատիրոջը համեմատել է Գուտերեսի հետ, որին «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվին սխալմամբ մրցույթի հաղթող էր հայտարարել։

 

Այլ օգտատերեր ծիծաղելի լուսանկարներ են տեղադրել։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հանրապետականների ակտիվի առաջին ընտրական ժողովին, որն անցել է Այովա նահանգում, սենատոր Թեդ Քրուզը ստացել է ձայների 28 տոկոսը, իսկ ֆավորիտ համարվող միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ 24 տոկոսը։

Այովայում պարտված Դոնալդ Թրամփին համեմատել են «Միսս Կոլումբիայի» հետ