Հոլիվուդի Փառքի ծառուղում Դոնալդ Թրամփի անվանական աստղի վրա սվաստիկա է հայտնվել
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող, իր էքսցենտրիկ պահվածքով հայտնի միլիարդատեր Դոնալդ Թրամփի` հոլիվուդյան Փառքի ծառուղում գտնվող անվանական աստղը վանդալների հարձակման զոհ է դարձել։
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, Թրամփի պատվին բացված աստղի վրա անհայտ անձինք նկարել են ֆաշիստական սվաստիկայի նշանը:
Ամերիկյան պարբերականը ենթադրում է, որ սվաստիկայի հայտնվելը կապված է Թրամփի թույլ տված հակամուսուլմանական արտահայտությունների հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ սվաստիկայի նշանն արդեն մաքրվել է աստղից:











