Սիրիայում գրոհայինները նահանջում են թուրքական հրետանու պաշտպանությամբ. РИА Новости
Սիրիայի Լաթաքիա շրջանի հյուսիսում ահաբեկիչների զինված ջոկատները նահանջում են դեպի թուրքական սահման` թուրքական հրետանու պաշտպանությամբ։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ռազմական աղբյուրը:
«Թուրքիայի հրետանին բազմիցս կրակ է բացել այն պահին, երբ ահաբեկիչների ջոկատները հեռանում էին իրենց դիրքերից և մարտական հենակետերից: Այն թույլ է տվել գրոհայիններին հեռանալ Թուրքիայի տարածք»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ հրետանին թիրախային հարվածում է սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, սակայն գրանցվել են արկերի ընկնելու փաստեր այն վայրերում, որտեղ խաղաղ բնակչություն է գտնվում:










