Հայաստանի տարածքն այսօր գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, որն առաջիկա ժամերին կլքի մեր երկիրը. Գ. Սուրենյան

15:11 • 02.02.16

Հանրապետության տարածքն այսօր գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, սակայն առաջիկա ժամերից սկսած ցիկլոնը կլքի մեր երկրի տարածքը տեղումները ամենուրեք կդադարեն:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Նա հավելեց, որ  ցիկլոնի ազդեցության ուժը գնահատվում է թույլ, շրջանների մեծ մասում դիտվում են տեղումներ, որոնց ինտենսիվությունը կամ թույլ է, կամ միջին, առանձին հատվածներում՝ քամի և բուք, մասնավորապես բուք է Գորիս-Սիսիան հատվածում, քամու արագությունը հասնում է 18մ/վրկ-ի:


Սակայն առաջիկա ժամերից սկսած ցիկլոնը կլքի մեր երկրի տարածքը տեղումները ամենուրեք կդադարեն, երեկոյան միայն ձյուն կտեղա Վայոց ձորում և Սյունիքում, իսկ գիշերը արդեն երկրի ողջ տարածքում եղանակը կպարզի և առաջիկա 4 օրերին կլինի առանց տեղումների եղանակ:


Օդի ջերմաստիճանն այսօր գիշեր կնվազի 3-4 աստիճանով, սակայն փետրվարի 4-5-ին մեր երկրի տարածքը գտնվելու է հարավային տաք օդային զանգվածների ազդեցության գոտում, որի արդյունքում ջերմաստիճանը էականորեն կբարձրանա:


Փետրվարի 5-ին Երևանում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +10-ի, իսկ Սյունիքի հովիտներում, Հատկապես Կապանի հատվածում +20-ի:
 

Հայաստանի տարածքն այսօր գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, որն առաջիկա ժամերին կլքի մեր երկիրը. Գ. Սուրենյան