Ուղևորը նկարահանել է, թե ինչպես է ինքնաթիռը շարունակում թռիչքը՝ պայթյունից առաջացած անցքով (տեսանյութ)

09:38 • 03.02.16

Քենիական Daallo Airlines ավիաընկերության A321 ինքնաթիռի ուղևորներից մեկը նկարահանել է, թե ինչպես է պայթյունից հետո ինքնաթիռը թռչում՝ ֆյուզելյաժին բացված մեծ անցքով, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Դեպքը տեղի է ունեցել երեկ, Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանից թռչելուց րոպեներ անց։

 

Ինքնաթիռը թռել էր Մոգադիշոյից, սակայն մի քանի րոպե անց պայթյուն էր տեղի ունեցել, և այն ստիպված էր եղել վերադառնալ օդանավակայան։

 

Ինքնաթիռում գտնվել է 60 ուղևոր և անձնակազմի անդամները։ Նրանք բոլորը տարհանվել են։ Երկու ուղևոր թեթև վնասվածք է ստացել։
 

Ուղևորը նկարահանել է, թե ինչպես է ինքնաթիռը շարունակում թռիչքը՝ պայթյունից առաջացած անցքով (տեսանյութ)