Հույն լրագրողները 24-ժամյա գործադուլ են անցկացնում

09:52 • 03.02.16

Ի նշան ապահովագրական համակարգի բարեփոխումների՝ կառավարության պլանների դեմ բողոքի` հույն լրագրողները 24-ժամյա գործադուլ են անցկացնում։

 

Հունական ԶԼՄ-ները հայտարարել են աշխատավորների 24-ժամյա համընդհանուր գործադուլին մասնակցության մասին, որը երկրի խոշոր արհմիությունները նախատեսել են հինգշաբթի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Սակայն բողոքի ակցիաները լուսաբանելու համար լրագրողներն իրենց բողոքի ակցիան անցկացնում են մեկ օր շուտ։

 

Լրագրողների համահունական ֆեդերացիայի խորհրդի որոշման համաձայն` գործադուլին կմասնակցեն բոլոր պետական և մասնավոր ԶԼՄ-ները` թերթերը, հեռուստաալիքները, ռադիոն։

 

Ակցիային միացել են նաև ռադիոյի և հեռուստատեսության տեխնիկական աշխատակիցները:

 

Հունական ԶԼՄ-ները պահանջում են պահպանել Հրատարակիչների, խմբագիրների և մամուլի աշխատակիցների ապահովագրության հիմնադրամը` որպես ԶԼՄ-ների անկախ հիմնադրամ։

Հույն լրագրողները 24-ժամյա գործադուլ են անցկացնում