Ճապոնիան խոստացել է կործանել Հս. Կորեայի կողմից արձակվելիք հրթիռը

13:14 • 03.02.16

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մարտական պատրաստության է բերել Ճապոնական ծովում գտնվող ռազմանավերն ու ցամաքում գտնվող Patriot հակահրթիռային համակարգերը, ինչը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռ արձակելու հայտարարությամբ:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի իշխանությունները խոստացել են, որ արձակման դեպքում գործողության հեռահար շառավղով հյուսիսկորեական հրթիռն անհապաղ ոչնչացվելու է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ պաշտոնական Փհենյանը նախազգուշացրել է ՄԱԿ-ին փետրվարի 8-25-ն ընկած ժամանակահատվածում նոր հրթիռ արձակելու մտադրության մասին: Ըստ ամենայնի՝ հրթիռն արձակվելու է փետրվարի 16-ին` Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հոր ծննդյան օրը:

 

Ճապոնիան խոստացել է կործանել Հս. Կորեայի կողմից արձակվելիք հրթիռը