Կադիրովը մոռացել է, որ իր պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվելու է

09:30 • 03.02.16

Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե Չեչնիայի ղեկավարի պաշտոնին իր լիազորությունների մոտալուտ ավարտի մասին իրեն հիշեցրել են լրագրողները, տեղեկացնում է Meduza-ն։

 

«Սիրելի՛ ընկերներ։ Պարզվում է, որ մոտենում է Չեչնիայի ղեկավարի պաշտոնին իմ լիազորությունների ժամկետի ավարտը։ Այն կավարտվի երկու ամսից»,- հայտարարել է Կադիրովն Instagram-ի իր էջում։

 

Նա հայտարարել է, թե չի մտածել՝ արդյոք պետք է առաջադրվի Չեչնիայի նախագահի պաշտոնում։ Նրա կարծիքով՝ այդ պաշտոնին թեկնածու պետք է առաջադրի ՌԴ նախագահը։

 

«Ընտրության մասին դեռ վաղ է խոսել։ Ես չեմ ցանկանում շեղվել այդ հարցերի վրա։ Եվ ոչ մի որոշում դեռ չեմ կայացրել։ Իսկ այսօր ինձ համար կարևոր է ամբողջ ծավալով աշխատել իմ պարտականությունների կատարման վրա։ Դրանք չափազանց ընդգրկուն են»,-ասել է նա։

Կադիրովը մոռացել է, որ իր պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվելու է