Իտալիայում Ջոն Քերիի ասուլիսն ավարտվել է միջադեպով (տեսանյութ)
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, թե այն պահին, երբ նախարարները պատրաստվել են դուրս գալ դահլիճից, միջոցառմանը ներկա լրագրողներից մեկը նրանց հետևից բղավել է. «Այդ դո՛ւք եք ստեղծել ԻՊ-ը»։
Նշվում է, որ Քերին և Ջենտիլոնին Հռոմում «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարին նվիրված այսպես կոչված «փոքր խմբի» խորհրդակցություն են անցկացրել։ Մամուլի ասուլիսը նվիրված է եղել այդ խորհրդակցության արդյունքների ամփոփմանը։
Միջադեպի «հերոսուհուն» անմիջապես շրջափակել են։ Մամուլի ասուլիսի այլ մասնակիցների խոսքով՝ իտալուհի լրագրողը գլխաշորով է եղել։










