Մոսկվայի դպրոցներից մեկում ռումբի առկայության մասին ահազանգ է հնչել. շենքում գտնվողներին տարհանել են

12:44 • 03.02.16

Մոտ 400 մարդ է այսօր տարհանվել Մոսկվայի արևմուտքում գտնվող դպրոցներից մեկից։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ տարհանման պատճառը եղել է պայթուցիկ սարքի առկայության մասին անանուն հաղորդագրությունը։

 

«Տարհանվել է 400 մարդ, նրանցից 40-ը՝ աշխատակիցներ»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Դեպքի վայրում աշխատում են մասնագետները։

Մոսկվայի դպրոցներից մեկում ռումբի առկայության մասին ահազանգ է հնչել. շենքում գտնվողներին տարհանել են