Հռոմի պապն առաջին անգամ շնորհավորել է չինացիներին գալիք Ամանորի առթիվ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին անգամ շնորհավորել է չինացիներին գալիք Ամանորի առթիվ, որն այս տարի նշվելու է փետրվարի 8-ին, գրում է Корреспондент-ը:
«Ամանորի նախօրեին ցանկանում եմ իմ լավագույն մաղթանքները և շնորհավորանքները հայտնել ղեկավար Սի Ձինփինին և ամբողջ չինացի ժողովրդին»,- ասել է պոնտիֆիկոսը:
Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ Չինաստանը երբեք չի կորցնի իր մեծ ժողովրդի պատմական դերի գիտակցումը, ժողովրդի, որն ունի մեծ իմաստնության պատմություն, որը կարող է շատ բան առաջարկել աշխարհին:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը վստահեցրել է, որ Չինաստանը միշտ համարել է հզոր երկիր` մեծ մշակույթով։
«Նոր տարում ձեր խոհեմությամբ դուք կարող եք շարունակել առաջ շարժվել, որպեսզի օգնեք և համագործակցեք բոլորի հետ` մեր ընդհանուր տան խնամքի հարցում»,- նշել է Հռոմի պապը:
2015թ. սեպտեմբերին Ֆրանցիսկոսը ցանկություն է հայտնել այցելել Չինաստան: Այժմ բանակցություններ են տարվում Վատիկանի և Չինաստանի ներկայացուցիչների միջև։










