Սևաստոպոլում պղծել են թուրք զինվորների հիշատակին նվիրված հուշարձանը
Սևաստոպոլ քաղաքում վանդալները պղծել են Ղրիմյան պատերազմի տարիներին զոհված թուրք զինվորներին նվիրված հուշարձանը, գրում է Обозреватель-ը` հղում անելով Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռագիմ Գումբատովին:
«Երեկ Սևաստոպոլում էի: Բնակիչները կարգի են բերել թուրք զինվորներին նվիրված հուշարձանը, որի վրա վերջերս վիրավորական բառ է գրված եղել: Հուշարձանը կրկին ենթարկվել է վանդալների հարձակմանը: Շիրմաքարերի վրա աստղերը և կիսալուսինները կտրված են սուր առարկայով»,- նշել է Գումբատովը:
Ադրբեջանական համայնքի ղեկավարը հավելել է, որ դա արդեն վանդալիզմի 3-րդ դեպքն է նույն հուշարձանի հանդեպ վերջին ավելի քան 1 տարվա ընթացքում: Առաջին անգամ հուշարձանը հարձակման է ենթարկվել 2014թ. հոկտեմբերին:










