Սիցիլիայում մաֆիայի 13 անդամ է ձերբակալվել
Իտալական կարաբիներների հատուկ ստորաբաժանումները չորեքշաբթի առավոտյան Սիցիլիայի Մեսինա շրջանում լայնամասշտաբ գործողություն են անցկացրել մաֆիայի դեմ պայքարի շրջանակում, որի ընթացքում ձերբակալվել է 13 վտանգավոր հանցագործ, գրում է РИА Новости-ն։
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ` խոսքը հանցագործների մասին է, որոնք 17 սպանություն են իրականացրել 1993-ից 2012թթ. ընթացքում: Այդ հանցագործությունների թվում է 1993թ. հունվարին իրականացված աղմկահարույց սպանությունը, երբ սպանվել է սիցիլիացի լրագրող Ջուզեպե Ալֆանոն, ով զբաղվում էր «Կոզա Նոստրայի» գործունեության հետաքննությամբ:
Մեսինայում գործողություններին զուգահեռ՝ Սիցիլիայի իրավապահ մարմիններն առգրավել են հայտնի շինարարական մագնատ Ֆրանչեսկո Պեկորայի ժառանգների կարողությունը: Վերջինս մահացել է 2011-ին և համարվում էր «Կոզա Նոստրայի» ամենաազդեցիկ աջակիցներից մեկը։










