Սոմալիում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռում պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել. CNN (տեսանյութ)
Քենիական Daallo Airlines ավիաընկերությանը պատկանող A321 ուղևորատար ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետաքննության ընթացքում փորձագետները հայտնաբերել են պայթուցիկ նյութերի մասնիկներ, հայտնում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը:
Ինչպես փոխանցում են աղբյուրները` նախնական ստուգումները ցույց են տվել պայթուցիկ նյութերի առկայություն:
Ինքնաթիռը, որում եղել է 74 մարդ, երեքշաբթի չվերթ է իրականացրել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից դեպի Ջիբութի: Թռիչքից հետո օդանավում պայթյուն է հնչել և հրդեհ սկսվել, տուժել է 2 մարդ:
Ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան: ԶԼՄ-ների հրապարակած լուսանկարներում երևում է, որ ձախ թևի մոտ անցք է գոյացել, որը չափերով մի քիչ է փոքր դռնից։
Պայթուցիկ նյութերի մասնիկների հայտնաբերման մասին պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել:
Սոմալիի վարչապետի ներկայացուցիչը հայտնել է, որ ընթանում է միջադեպի հետաքննություն:










