Ստամբուլում սրճարանի վրա հարձակում է իրականացվել. կան տուժածներ
Ստամբուլում երեք անհայտ անձինք հարձակում են իրականացրել սրճարանի վրա, տեղեկացնում է Milliyet-ը։
Հարձակման հետևանքով 4 մարդ վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
Հարուցվել է քրեական գործ։ Դրդապատճառները հայտնի չեն։ Հարձակման պահին մի փամփուշտ դիպել է մոտակայքով անցնող տաքսուն։
Դեպքի վայր ոստիկանական զրահապատ մեքենաներ են ուղարկվել։ Ոստիկանությունը հարձակումն իրականացնողներին ձերբակալելու համար շրջափակել է տարածքը։ Գործողությանը նաև ոստիկանական ուղղաթիռ է մասնակցել։










