Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում է իրականացվել
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հարձակում է իրականացվել ոստիկանական բաժանմունքի վրա։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet պարբերականի կայքը, հարձակումն իրականացնողները եղել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալները։
Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել, ինչից հետո զինյալները հեռացել են դեպքի վայրից։
Զոհեր և վիրավորներ չկան։










