ՄԱԳԱՏԷ-ն առաջարկել է ռադիոակտիվ ճառագայթման ենթարկել Զիկա վիրուսը տարածող մոծակներին
Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԳԱՏԷ) նոր եղանակ է առաջարկել Զիկա վիրուսը տարածող մոծակների ոչնչացման համար:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները առաջարկել է Բրազիլիային, որը 2016-ին հյուրընկալելու է Օլիմպիական խաղերը, քննարկել արու մոծակներին ճառագայթման ենթարկելու տեխնոլոգիայի կիրառումը, որպեսզի վերջիններիս մոտ անպտղություն առաջանա:
Խոսքը մոծակներին ռենտգենյան ճառագայթման ենթարկելու մասին է: Տվյալ եղանակը 10 տարի առաջ է ստեղծվել: Նախկինում այն կիրառվել է օրինակ մրգային ճանճերի պոպուլյացիան կրճատելու համար:
Առաջարկվում է լաբորատոր պայմաններում նման ճառագայթման ենթարկված արու մոծակներին արձակել վայրի բնություն, որտեղ դրանց հետ զուգավորված էգերը փուչ ձվեր կդնեն, որոնցից թրթուրներ դուրս չեն գա: Այդպիսով մոծակների քանակը զգալիորեն կկրճատվի:










