Ինչպիսի տեսք ունի Նիգերիայում 2 ամիս առաջ փրկված փոքրիկը

02:46 • 01.04.16

Նիգերիայում երկու ամիս առաջ հայտնաբերված երեխան, որին ծնողները լքել էին փողոցում` մտածելով, որ նա «կախարդված է», հումանիտար կազմակերպության աշխատակիցների խնամքի արդյունքում կազդուրվել է:

 

The Independent-ի հրապարակած նոր լուսանկարներում երեխան բավականաչափ  կազդուրվել է մի քանի շաբաթվա խնամքի արդյունքում:


Հույս (Hope) անունով սովահար փոքրիկին ջուր տվող դանիացի աշխատակցուհու լուսանկարը համացանցում տարածվել էր հունվարի վերջին:


Փոքրիկ տղայի պատմությունն օգնել  է ուշադրություն հրավիրել աֆրիկյան երեխաների աջակցության հիմնադրամի աշխատանքների շուրջ:


Աշխատակցուհին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ տղան պետք է հաջորդ շաբաթ վիրահատության ենթարկվի` բնածին  խախտումն ուղղելու համար: Փոքրիկը ծնվել է թերզարգացած միզուկով:

Anja-Ringgren-Loven-Nigerian-boy.jpg

 

Ինչպիսի տեսք ունի Նիգերիայում 2 ամիս առաջ փրկված փոքրիկը