Դանիան դադարել է վիզաներ տրամադրել
Դանիայի ներգաղթի, ինտեգրման և բնակարանաշինության նախարարությունը հայտնել է, որ վիզաներ ստանալու գործընթացն ամբողջությամբ դադարեցվել է՝ համակարգում խափանման պատճառով: Այդ մասին ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում, գրում է korrespondent.net-ը։
«Արտերկրում դանիական ներկայացուցչությունները և դանիական իմիգրացիոն ծառայությունը չեն կարող այս պահին ուսումնասիրել վիզաների տրամադրման դիմումները՝ վիզայի էլեկտրոնային համակարգում խափանման պատճառով: Այժմ հնարավոր չէ արտերկրում դանիական առաքելություններում կամ իմիգրացիոն ծառայությունում վիզաների ձևակերպումն ու տրամադրումը: Բացի այդ, հնարավոր չէ Դանիայի արտաքին սահմաններին շենգենյան վիզաների թվային ուսումնասիրությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Ինչպես հայտնել են նախարարությունից՝ դեռ հնարավոր չէ ասել՝ երբ կլուծվեն խնդիրները։ Հայտարարությունում նշվում է, որ համապատասխան մարմինները սերտ կապի մեջ են և արդեն «իրականացրել են մի շարք ժամանակավոր որոշումներ՝ իրավիճակը հաղթահարելու համար»։










