Կոլումբիան օրինականացրել է նույնասեռականների ամուսնությունը
Կոլումբիայի գերագույն դատարանն օրինականացրել է նույնասեռականների ամուսնությունը՝ երկիրը դարձնելով Լատինական Ամերիկայում նման որոշում կայացրած 4-րդ պետությունը, գրում է BBC-ն։
Ավելի վաղ նույնասեռականների ամուսնություններն օրինականացվել էին Արգենտինայում, Բրազիլիայում և Ուրուգվայում:
Արգենտինան առաջին լատինամերիկյան երկիրն էր, որ դիմեց այդ քայլին 2010 թվականի հուլիսին:
Մեքսիկայում դա օրինական է մայրաքաղաքում և մի շարք նահանգներում։










