Վատիկանում հանդիպել են Հռոմի պապն ու Բելառուսի նախագահը. Լուկաշենկոն Պապին հրավիրել է Բելառուս
Վատիկանում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է «Բելտա»-ն:
Ֆրանցիսկոս պապը ողջունել է Ալեքսանդր Լուկաշենկոյին պապական գրադարանի մուտքի մոտ, այնուհետև ողջույնների փոխանակումից հետո նրանք մտել են գրադարան, որտեղ սկսվել է նրանց «դեմ առ դեմ» հանդիպումը:
Ալեքսանդր Լուկաշենկոն Պապին հրավիրել է Բելառուս։
«Եկեք մեզ մոտ։ Դուք կստանաք այնքան ուժ ու առողջություն, որքան չեք ստանա աշխարհի և ոչ մի կետում»,- ասել է նա Պապին։
Հաղորդվում է, որ հանդիպմանը ներկա է նաև Բելառուսի նախագահի որդին՝ Նիկոլայը:










