«Հրապարակ». Մի քանի երիտասարդի նկատողություն անելու համար մոր աչքի առաջ ծեծելով սպանել են հայտնի լեզվաբանի ամուսնուն

10:09 • 07.06.16

 

«Հունիսի 4-ի Երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի են ենթարկել և սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին։ Երեկ նրա հոգեհանգիստն էր։ Հարազատները՝ հանգուցյալի մայրը, կինը, այնքան այլայլված էին, որ ի վիճակի չէին խոսել դեպքի մասին։

 

Մեզ հաջողվեց մանրամասներ պարզել։ Խաչատրյանն իր «Ֆորդ Տրանզիտով» երթևեկելիս է եղել Սովետաշենի ավտոխճուղով, երբ նկատել է հոսքին հակառակ՝ կանոնների խախտմամբ երթևեկող ավտոմեքենա։ Եղիշե Խաչատրյանը, որը, ասում են, բարեկիրթ անձնավորություն էր, քաղաքավարի, առանց տոնը բարձրացնելու, նկատողություն է արել ավտոմեքենայի երիտասարդ վարորդին՝ սխալ վարելու համար։ Վարորդը 4-5 ընկերների հետ՝ երիտասարդ տղաների, ծանր է տարել նկատողությունը։ Նրանք իջել են ավտոմեքենայից և կոպիտ հայհոյանքներ ուղղել Խաչատրյանին։ Վերջինս Էլ բարկացել Է, քանի որ հայհոյանքները լսել Է նաև մայրը, որն ավտոմեքենայում Է եղել։ Նա դուրս Է եկել և հարվածել Է հայհոյողին։ Ծեծկռտուք Է սկսվել։ Խուլիգանները դաժանորեն ծեծել են տղամարդուն, հարվածել գլխին ծանր երկաթյա ձողով, սպանել են նրան մոր աչքի առաջ և դիակը թողնելով ճանապարհին, հեռացել։

 

Մարմնի վրա ծանր վնասվածքներ կան։ Մեր տեղեկություններով, որոնք առայժմ ճշտվում են, խուլիգաններն Արեշ թաղամասից են, թաղում հայտնի խուլիգաններ, հեղինակություններ։ Նրանք դեպքից անմիջապես առաջ մասնակցել Էին հարսանիքի և մի քանի մեքենայով վերադառնում Էին։ Նրանցից մեկը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից Է։ Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան հայտնում են, որ այս դեպքով մեկ ձերբակալված կա, մի քանի որոնվողներ, որոնք՝ եթե առաջիկայում չհայտնաբերվեն, ապա հետախուզում կհայտարարվի։ Նաև տեղեկացնում են, որ կասկածյալները կապ չունեն Արեշ թաղամասի հետ։ Քննչական կոմիտեում քրեական գործ Է հարուցված Քրօր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն։ Մեր տեղեկություններով, գործով անցնում են 4 հոգի, սակայն հնարավոր Է, որ միջադեպի մասնակիցներն ավելի են եղել։ Լեզվաբանի ամուսինը մահացել Է գանգուղեղային բաց բութ վնասվածքի հետևանքով։ Նա ջերմոց ուներ Արտաշատում, զբաղվում Էր հողագործությամբ, բանջարեղեն էր աճեցնում։ Սիրված, հարգված անձնավորություն Էր թաղում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Հրապարակ». Մի քանի երիտասարդի նկատողություն անելու համար մոր աչքի առաջ ծեծելով սպանել են հայտնի լեզվաբանի ամուսնուն