Մարսելում ֆուտբոլի երկրպագուների անկարգություններից 35 մարդ է տուժել

12:39 • 12.06.16

Ֆրանսիական Մարսելում ֆուտբոլային երկրպագուների բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Բախման պատճառը եղել է Անգլիա-Ռուսաստան հանդիպումը, որը ոչ-ոքի էր ավարտվել:

Տուժածներից 4-ի վիճակը ծանր է:

Ռուս երկրպագուների ներկայացուցիչ Ալեքսանդր Շխրգինը հայտնել է, որ Ֆրանսիայի իշխանություններն արդեն քրեական գործ են հարուցել ու ռուս երկրպագուներից մեկին մեղադրում են անգլիացուն լրջորեն վիրավորելու համար:

 

Սա երկրպագուների միջև առաջին ծեծկռտուքը չէ. Ֆուտբոլասերները վերջին օրերի ընթացքում Մարսելում անկարգություններ են հրահրում:

Մարսելում ֆուտբոլի երկրպագուների անկարգություններից 35 մարդ է տուժել