Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

05:19 • 12.06.16

Կիրակի Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ըստ երկրի ազգային երկրաբանական ծառայության տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը Տոկիոյի հարևանությամբ գտնվող Իբարակի գավառում է, իսկ օջախը 40 կմ խորությամբ է եղել։   

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։ Երկրաշարժի ընթացքում զգացվել են մի քանի կարճ, բայց կտրուկ ցնցումներ, ինչը վկայում է, որ էպիկենտրոնը եղել է ցամաքում։

Ընդհանուր առմամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են 14 գավառներում։

Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել