Անհայտ անձիք ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում կրակել ու պատանդներ են վերցրել

13:33 • 12.06.16

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձիք կրակ են բացել ու պատանդներ վերցրել:

Ինչպես տեղեկացնում  РИА Новости գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Pulse նույնասեռականների ակումբում:


Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Նախնական տվյալներով՝ կան վիրավորներ:

New York Daily News-ը, ականատեսների հղումով, նշում է, որ կրակողները երկուսն են եղել:

Սա մեկ օրում Օռլանդոյում տեղի ունեցած երկրորդ աղմկահարույց միջադեպն է՝ զենքի գործադրմամբ:

Նախօրեին տղամարդը կրակել էր «Ձայնը» շոուի աստղ ՔՐիստինա Գրիմիին, երբ նա համերգից հետո ինքնագրեր բաժանելիս էր եղել երկրպագուներին: Ստացած վնասվածքներից երգչուհին հիվանդանոցում մահացել էր:

Անհայտ անձիք ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում կրակել ու պատանդներ են վերցրել