ՃՏՊ Արտաշատ-Տափերական ավտոճանապարհին. կա տուժած
Հունիսի 13-ին՝ ժամը 00.46-ին, տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 38-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի 34 TF 952 (վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Ա.) և «Mercedes E» մակնիշի 61 SS 061 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Վ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Ա.- ը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:










