Օռլանդոյի գիշերային ակումբում հրաձգության կազմակերպչի թիրախում եղել է նաև Walt Disney World զբոսայգին. աղբյուր
Ամերիկյան Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում հրաձգություն իրականացնողը որպես հարձակման թիրախ ուսումնասիրել է նաև Walt Disney World ժամանցային զբոսայգու վրա հարձակումը, որը տեղակայված է այդ նահանգում: Այդ մասին հայտնում է People ամսագրի կայքը:
Իրավապահ մարմիները պարբերականին պատմել են, որ հաջողվել է պարզել, որ 29-ամյա Օմար Մատինը կնոջ՝ 30-ամյա Նուր Զահի Սալմանի հետ, ապրիլին այցելել է զբոսայգի:
Սալմանը խոստովանել է, որ ամուսինը հետախուզել է Disney Springs անունը կրող այգին, որը ներառված է Walt Disney World-ի կազմում՝ ուսումնասիրելով դրա տարածքում ահաբեկչություն իրականացնելու հնարավորությունը:
People-ի տվյալներով՝ Disney Springs-ում անվտանգության աշխատակիցները այցելուների պայուսակները չեն ստուգում՝ ի տարբերություն Walt Disney World այլ այգիները: Դրանում նաև մետաղորսիչ գործիքներ չկան:
Պարբերականի հաղորդմամբ՝ Մարտինը Օռլանդոյի ակումբի վրա հարձակումից առաջ սոցցանցի իր էջում գրառում է արել՝ հավատարմություն հայտնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Օմար Մատինը երեկ կրակ էր բացել Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում: Հարձակման ընթացքում զոհվել է 49 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Մատինին սպանել էր ոստիկանությունը:










