Ճապոնիայում արջերի հարձակման հետևանքով 4 մարդ է մահացել

16:16 • 13.06.16

Ճապոնական Ակիտա պրեֆեկտուրայում անցած 3 շաբաթվա ընթացքում 4 մարդ զոհ է դարձել արջերի անակնկալ հարձակմանը, ինչից հետո տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին հեռու մնալ անտառներից:


Ինչպես նշում է The Guardian-ը, մասնագետները չեն բացառում, որ բոլոր 4 դեպքերում էլ հարձակվողը կարող է լինել միևնույն արջը, որն արդեն սովորել է մարդու մսի համին:



Վերջին զոհի` 74-ամյա Ցուվա Սուզուկիի պատառոտված դին ոստիկանները հայտնաբերել են անտառում` անցած հանգստյան օրերին: Նախորդ զոհերը ևս հայտնաբերվել են նույն տեղանքում:



Աղբյուրը նկատում է, որ վերջին 1 տարվա ընթացքում Ճապոնիայի հյուսիսում զգալի ավելացել է արջերի քանակը:

 

 

 

Ճապոնիայում արջերի հարձակման հետևանքով 4 մարդ է մահացել