9 սենյակ, 3 լոգասենյակ. Բեռլուսկոնին սրտի վիրահատությունից հետո ապաքինվելու է շքեղ հիվանդասենյակում (լուսանկարներ)
Օրեր առաջ միջազգային ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շուտով սրտի վիրահատության է ենթարկվելու:
La Repubblica պարբերականը ցույց է տվել այն հիվանդասենյակը, որտեղ հետվիրահատական շրջանում գտնվելու է Բեռլուսկոնին:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, 300 քմ մակերեսով հիվանդասենյակն ավելի շատ լյուքս դասի հյուրանոցային համար է հիշեցնում, քան բուժհաստատության մի մաս: VIP հիվանդասենյակը գտնվում է Սան Ռաֆաելե հիվանդանոցում: Այն ունի հանգստի համար նախատեսված 9 սենյակ և 3 լոգասենյակ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, քաղաքական գործչին բուժող բժիշկ Ալբերտո Ջանգրիլոյի խոսքով` վիրահատությունից հետո վերականգնողական բուժումը կտևի առնվազն մեկ ամիս:



















