Անհամբեր իտալացին հարձակվել է ուշացած ավտոբուսի վարորդի վրա և վնասել նրա գլուխը

10:26 • 13.06.16

Իտալական Նեապոլ քաղաքում մի տղամարդ, ով չափից ավելի երկար է կանգառում սպասել ավտոբուսին, հարձակվել է հանրային տրանսպորտի վարորդի վրա:

 

Ինչպես նշում է italia.ru.com-ը, քաղաքային խցանումների պատճառով ավտոբուսը փոքր- ինչ ուշացել է նախանշված ժամից: Երբ այն վերջապես կանգառ է հասել ու բացվել են դռները, ներս է մտել մի զայրացած ուղևոր, ով, ի նշան բողոքի, ապակյա բաժակով հարվածել է վարորդի` Վինչենցոյի գլխին:

 

Ներկայում տուժածը գտնվում է հիվանդանոցում, որտեղ բժիշկները նրա գլխին 30 կար են դրել: Մինչդեռ անհամբեր ուղևորն արդեն ձերբակալված է ու շուտով կկանգնի դատարանի առաջ:

 

Աղբյուրը հավելում է, որ այդ նույն երթուղով երթևեկող ավտոբուսների վարորդներն ի նշան համերաշխության միջադեպի հաջորդ օրն աշխատանքի չեն գնացել:

 

 

Անհամբեր իտալացին հարձակվել է ուշացած ավտոբուսի վարորդի վրա և վնասել նրա գլուխը