Ռուս տղամարդը փորձել է դատարանի միջոցով հետ վերադարձնել նախկին ընկերուհու վրա ծախսած 40.000 ռուբլին

15:49 • 13.06.16

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի մի բնակիչ փորձել է դատարանի միջոցով հետ վերադարձնել այն 40.000 ռուբլին, որն ինքը ծախսել է նախկին ընկերուհուն սիրահետելու ժամանակ:



Ինչպես նշում է life.ru կայքը, որպես իր խոսքերի ապացույց` տղամարդը դատարանին է ներկայացրել 31-ամյա կնոջ համար արած բոլոր ծախսերի ՀԴՄ կտրոնները:



Այնուհանդերձ`դատարանը չի բավարարել տղամարդու հայցը:

 

 

Ռուս տղամարդը փորձել է դատարանի միջոցով հետ վերադարձնել նախկին ընկերուհու վրա ծախսած 40.000 ռուբլին