Էրդողանը դժգոհել է Օբամայի նախագահության ժամանակ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումից այն բանից հետո, երբ երկրի նախագահ է դարձել Բարաք Օբաման, հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Մենք հույսով էինք լցվել, երբ Օբաման նախագահ դառնալիս Թուրքիան ընտրեց որպես այցելության համար առաջին երկիր»,- ասել է Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ավարտին՝ ինքնաթիռում:
«Ցավոք, մեր սպասումները չիրականացան»,- հավելել է նա:
Թուրք նախագահի խոսքով՝ երկու երկրների տնտեսական և արտաքին քաղաքական ոլորտներում փոխգործակցությունը վատթարացել է:
Թուրքիայի նախագահը դժգոհություն է հայտնել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների դեմ համատեղ պայքարի հարցում, մասնավորապես՝ Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության վերաբերյալ:










