Ինջիրլիքի ռազմաբազայում ամերիկացի զինվորական է զոհվել

20:20 • 13.06.16

Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում ամերիկացի զինծառայող է զոհվել: 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, զոհվածը գլխավորում էր Ինջիրլիքի հրդեհային անվտնագության ծառայությունը: Նա ընկել է բազայի տարածքում գտնվող իր տան տանիքից: 

61-ամյա Թադեուշ Բորովիչը 10 հարկի իր տան բանալին մոռացել է և փորձել է տուն մտնել պատուհանից՝ ոտքը կապելով էլեկտրաէներգիայի մատակարարման լարին: Լարը պոկվել է և Բորովիչն ընկել է՝ բախվելով  բետոնին:


Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին:

Ինջիրլիքի ռազմաբազայում ամերիկացի զինվորական է զոհվել