Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ամրապնդել միջուկային գերտերության կարգավիճակը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ամրապնդել «միջուկային գերտերության» կարգավիճակը Պաշտպանության ազգային համալսարանում ռազմական մասնագետների պատրաստմամբ: Այդ մասին է վկայում երկուշաբթի օրը «Նոդոն սինմուն» թերթում հրապարակված այդ ուսումնական հաստատություն առաջնորդի այցելության հաշվետվությունը։
Ինչպես հայտնում է Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեն՝ Կիմ Չեն Ընը նշել է, որ Պաշտպանության ազգային համալսարանի պարտքն է է՛լ ավելի ամրապնդել ԿԺԴՀ-ի կարգավիճակը որպես «արևելյան միջուկային գերտերություն» և «ամենահզոր ռազմական ուժով պետություն»:
Այս տարվա հունվարին Փհենյանն անցկացրել է չորրորդ միջուկային փորձարկումը: Չնայած միջազգային պատժամիջոցներին՝ ԿԺԴՀ-ն հրաժարվում է դադարեցնել միջուկային և հրթիռային փորձերը՝ ԱՄՆ-ից իրեն պաշտպանելու անհրաժեշտության պատրվակով:










